Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Ծառուկյան

Fri, 10 Apr 2026 13:01:44 +0400


Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը։ Մեկ հարկի ներքո համախմբվել էին տարբեր ոլորտների հեղինակավոր, մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ օր ու գիշեր աշխատել են՝ ներկայացնելով առկա խնդիրների լուծման իրենց հստակ և իրատեսական տեսլականը։

Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված դիվանագիտության և հուսալի դաշնակիցների վրա։

Մենք առաջնորդվում ենք արդարության սկզբունքով։ Կարևոր չէ կուսակցական պատկանելությունը. կարևոր է մարդը, նրա գիտելիքը և ստեղծած արդյունքը։

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան։

Մեր առաջարկած Հայաստանում չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, ի վերջո, այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որն է Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ատելության իրական պատճառը

Որն է Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ատելության իրական պատճառը Fri, 08 May 2026 18:15:41 +0400 Ինչո՞ւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով