ԱՄՆ բանակի մարդկային կորուստները՝ Իրանի դեմ պատերազմում․ պաշտոնական

ԱՄՆ բանակի մարդկային կորուստները՝ Իրանի դեմ պատերազմում․ պաշտոնական

Fri, 10 Apr 2026 15:00:39 +0400


Պենտագոնը հայտնել է, որ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորվել է առնվազն 380 ամերիկացի զինծառայող։

Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջականորեն մարտական ​​գործողությունների ժամանակ, այդ թվում՝ 231 բանակային զինծառայող, 63 ռազմածովային ուժերի նավաստի, 33 ռազմաօդային ուժերի զինծառայող և 19 ծովային հետևակ։

Զեկույցում նշվում է, որ վիրավոր զինծառայողների մեծ մասը վերադարձել է ծառայության։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ամերիկացի զինծառայողների վնասվածքների մեծ մասը իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանք է։

Մինչ օրս մարտական ​​գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ վեցը Քուվեյթում և մեկը՝ Սաուդյան Արաբիայում։ Մնացածը զոհվել են ամերիկյան լիցքավորիչ-ինքնաթիռի կործանման հետևանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կողոպտել են Թեհրանի ռուսական եկեղեցին

Կողոպտել են Թեհրանի ռուսական եկեղեցին Thu, 11 Jun 2026 23:00:11 +0400 Իրանի մայրաքաղաք Թեհրանում կողոպտել …