Էդմոն Մարուքյանի թիմակիցն «արտագաղթել» է Թաթոյանի մոտ
Sun, 12 Apr 2026 12:20:52 +0400

ԼՀԿ նախկին անդամ, կուսակցությունը վերջերս լքած Արմեն Եղիազարյանը Արման Թաթոյանի միասնական թեւեր նախաձեռնություն է մտել, նա հայտարարում է.
«Հարգելի հայրենակիցներ և ընկերներ, երկար խորհելուց հետո որոշել եմ անմասն չմնալ Հայաստանում ընթացող պրոցեսներից և մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Որպես անհատ մասնակցելու եմ “Միասնության Թևեր” շարժման կազմում և իմ ներդրումն եմ ունենալու այս ապազգային իշխանությունից ձերբազատվելու գործում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր