Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Մասկը պնդում է՝ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում

Մասկը պնդում է՝ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում

Mon, 13 Apr 2026 12:00:45 +0400


Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։

«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում», – գրել է Մասկը X սոցսանցում։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ կրտսեր Սորոսը դեռ 2022 թվականի դեկտեմբերին փոխարինել է հորը «Բաց հասարակության» վարչության նախագահի պաշտոնում։

Ինքը` ֆինանսիստ Ջորջ Սորոսը չի հերքել, որ իր փողերը օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին և «Եվրամայդան» 2013 թվականին։ Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու համար։ Լրատվամիջոցները հաճախ Սորոսին կապում են ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Խնդիրն այն է, որ չարժեքը հարձակվել է արժեքների վրա

«Հրապարակ». Խնդիրն այն է, որ չարժեքը հարձակվել է արժեքների վրա Wed, 15 Apr 2026 12:45:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով