Մի խումբ կանայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև
Mon, 13 Apr 2026 12:05:53 +0400

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Այսօրվանից մի խումբ սրտացավ տիկնայք նստացույց են իրականացնելու գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով։ Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։
Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։
ՀԳ. Ապրե՛ն կազմակերպիչները, հատկապես տիկին Սայիդա Պողոսյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր