Բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին

Բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին

Mon, 13 Apr 2026 20:30:45 +0400


Չնայած թե ամերիկյան, թե իրանական կողմերի կողմից հնչեցվող կոշտ հռետորաբանությանը, բանակցային երկխոսության դիվանագիտական տարածքը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ պահպանվում են։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, ռեգիոնի երկրները ջանքեր են գործադրում, որպեսզի Վաշինգտոնին եւ Թեհրանին վերադարձնեն բանակցային սեղան եւ նվազեցնեն լարվածությունը, թույլ չտան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի հետագա շարունակումը։

Arab News-ն էլ գրում է, որ Իսլամաբադում արդեն ձեռնամուխ են եղել բանակցային նոր փորձի նախապատրաստմանը։ Բանակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Պակիստանի միջնորդությամբ, կարող են վերսկսվել առաջիկա օրերին։ Հնարավոր է, որ բանակցությունները կայանան կամ Իսլամաբադում, կամ էլ եվրոպական որեւէ մայրաքաղաքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու են ամերիկա-իրանական բանակցություններն ընթանում այդքան բարդություններով

Ինչու են ամերիկա-իրանական բանակցություններն ընթանում այդքան բարդություններով Fri, 12 Jun 2026 16:30:54 +0400 Bloomberg պարբերականը …