Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Նախընտրական բանակցությունները ձախողվել են

«Հրապարակ»․ Նախընտրական բանակցությունները ձախողվել են

Tue, 14 Apr 2026 08:10:34 +0400


Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։

Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։

Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սուպեր Մարիոն»՝ ՌԴ-ի հետ ԵՄ բանակցողի թեկնածու

«Սուպեր Մարիոն»՝ ՌԴ-ի հետ ԵՄ բանակցողի թեկնածու Thu, 21 May 2026 03:30:01 +0400 Եվրամիությունը քննարկում …