Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Լիբանան-Իսրայել բանակցություններ՝ Վաշինգտոնում․ 1990-ականներից ի վեր՝ առաջին անգամ

Լիբանան-Իսրայել բանակցություններ՝ Վաշինգտոնում․ 1990-ականներից ի վեր՝ առաջին անգամ

Tue, 14 Apr 2026 11:00:25 +0400


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի Միացյալ նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին, որոնց մեկնարկը նախատեսված է այսօր՝ ապրիլի 14-ին, Վաշինգտոնում։

Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Պետդեպի խոսնակին։

Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը հույս ունի, որ ուղիղ երկխոսությունը կօգնի նվազեցնել լարվածությունը Լիբանանում Իսրայելի և «Հզբոլլահ»-ի միջև ընթացող մարտերի ֆոնին։ Հրատարակությունը նշում է, որ երկու կողմերի միջև նման ուղիղ շփումներ տեղի չեն ունեցել 1990-ական թվականներից ի վեր։

Axios-ի համաձայն՝ բանակցությունների օրակարգում երեք հիմնական հարց է՝ հրադադար և ռազմական գործողությունների թուլացում, «Հզբոլլահ»-ի երկարաժամկետ զինաթափում, ինչպես նաև Իսրայելի ու Լիբանանի միջև ավելի լայն խաղաղության համաձայնագրի հեռանկարներ։

Հրապարակման համաձայն՝ հանդիպմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան, Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը։

Միաժամանակ, «Հզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ դեմ է Իսրայելի հետ բանակցություններին՝ դրանք համարելով «անօգուտ»։

Axios-ը նաև ընդգծում է Դոնալդ Թրամփի դերը։ Աղբյուրների համաձայն՝ հենց ԱՄՆ նախագահի ճնշումն էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ստիպեց համաձայնել ուղիղ բանակցություններ սկսել՝ կապված Իրանի հետ ընթացող բանակցություններին չխոչընդոտելու հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նախընտրական բանակցությունները ձախողվել են

«Հրապարակ»․ Նախընտրական բանակցությունները ձախողվել են Tue, 14 Apr 2026 08:10:34 +0400 Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով