Մահացել է Հռիփսիմե Նազարյանը

Մահացել է Հռիփսիմե Նազարյանը

Tue, 14 Apr 2026 15:37:02 +0400


«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր սիրելի և հարգարժան գործընկերը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համաճարակաբանական ծառայության ղեկավար Հռիփսիմե Սուրենի Նազարյանը։

Տիկին Նազարյանի հեռանալը մեծ և անդառնալի կորուստ է մեր ողջ անձնակազմի համար։ Նրա մասնագիտական նվիրումն ու մարդկային բարձր որակները միշտ կմնան մեր հիշողության մեջ»։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը

Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Sun, 31 May 2026 …