Forbes–ը ո՞ր հայտնի հայերին է ներառել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Forbes–ը ո՞ր հայտնի հայերին է ներառել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Tue, 14 Apr 2026 23:15:44 +0400


Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց 40-րդ ամենամյա վարկանիշը, որում ընդգրկվել են նաև հայազգի միլիարդատերեր:

Ըստ այդմ՝

Ալբերտ Ավդոլյան — 557-րդ տեղ ($7.1 մլրդ)

Forbes-ը նշում է, որ Ալբերտ Ավդոլյանը հայտնի է որպես ներդրող՝ կապված այդ թվում ածխի և էներգետիկ ակտիվների հետ:

Էդուարդո Էռնեկյան — 891-րդ տեղ ($4.6 մլրդ)

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Corporación América բազմապրոֆիլ խմբի սեփականատերն է, որը կառավարում է օդանավակայանային և էներգետիկ ակտիվներ:

Սամվել Կարապետյան1044-րդ տեղը ($4.1 մլրդ):

Forbes-ը նշում է, որ նա Tashir Holding-ի՝ առևտրային անշարժ գույքի ոլորտում կառուցապատող խմբի սեփականատերն է:

Անդրեյ Անդրեև (Օհանջանյանց) — 1611-րդ տեղ ($2.6 մլրդ)

Forbes 2026-ի ցուցակում է ընդգրկվել նաև Անդրեյ Անդրեևը, ով հայտնի է որպես ծանոթությունների ծառայությունների և հավելվածների ստեղծող, այդ թվում՝ Mamba, Badoo, Bumble, Chappy և Lumen:

Քիմ Քարդաշյան — 2177-րդ տեղ ($1.9 մլրդ):

Ամերիկահայ հայտնի մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանը ևս հայտնվել է Forbes 2026-ի վարկանիշում։

Նուբար Աֆեյան — 2177-րդ տեղ ($1.9 մլրդ):

Նուբար Աֆեյանը հայտնի է որպես Flagship Pioneering-ի հիմնադիր և Moderna-ի համահիմնադիր:

Արտյոմ Խաչատրյան — 2274-րդ տեղ ($1.8 մլրդ)

Fix Price ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը զբաղեցրել է 2274-րդ տեղը Forbes 2026-ի վարկանիշում ($1.8 մլրդ):

Ռուբեն Վարդանյան և ընտանիք — 2858-րդ տեղ ($1.3 մլրդ)

Ռուբեն Վարդանյանը և ընտանիքը զբաղեցրել են 2858-րդ տեղը Forbes 2026-ի վարկանիշում ($1.3 մլրդ):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ Նա հնարավորություն տվեց մարդկանց տեսնել առանց դիմակների

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ Նա հնարավորություն տվեց մարդկանց տեսնել առանց դիմակների Wed, 05 Aug …