Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Մշակութային արժեքները կվերադարձվեն օրինական տերերին

Մշակութային արժեքները կվերադարձվեն օրինական տերերին

Tue, 14 Apr 2026 23:30:16 +0400


Ֆրանսիայի Ազգային Ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծ, որը ենթադրում է պատմական եւ մշակութային արտեֆակտների վերադարձ այն երկրներին, որտեղից դրանք բերվել են Ֆրանսիա՝ գաղութատիրության ժամանակներում։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Սենատի հավանությանն արժանացած օրենքի նախագիծը քվեարկության էր դրվել Ազգային Ժողովում եւ ստացել միաձայն հավանություն։ Փաստաթուղթը կարելի է ասել, որ երկար սպասված էր։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հատկապես գաղութատիրության ժամանակ Աֆրիկայի երկրներից Ֆրանսիա տարված մշակութային եւ պատմական արժեքների արտեֆակտների հարցը պետք է կարգավորվի օրենքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին

Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Sun, 12 Jul 2026 23:15:05 +0400 …