Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել

Հռոմի պապ-Թրամփ «կոնֆլիկտը» նոր թափ է ստացել

Wed, 15 Apr 2026 11:00:57 +0400


Հռոմի պապ Լևոն XIV-ը, Դոնալդ Թրամփի՝ իր դեմ ուղղված կոշտ դիտողություններից երկու օր անց, ուղերձ է հղել Վատիկանում հավաքված հավատացյալ ամբոխին։

Ըստ Deutsche Welle-ի, իր ուղերձում պապը նշել է, որ իր կարծիքով քաղաքական համակարգերը կայուն են մնում միայն ամուր բարոյական հիմքի դեպքում։ Հակառակ դեպքում ժողովրդավարությունը կարող է վերածվել «մեծամասնության բռնապետության» կամ դառնալ տնտեսական և տեխնոլոգիական էլիտաների գերիշխանության քող, հայտարարել է Սուրբ Քահանայապետը։

Պապը նշել է, որ իշխանության լեգիտիմությունը որոշվում է ոչ թե ռեսուրսների մասշտաբով, այլ նրանով, թե ինչպես է այն իրականացվում։ «Լեգիտիմությունը որոշվում է գործող անձանց իմաստությամբ և առաքինությամբ», – նշվում է ուղերձում։

Պապը ընդգծել է, որ տնտեսական կամ տեխնոլոգիական իշխանության կուտակումն ինքնին չի տալիս կառավարելու իրավունք։

Իր ուղերձում պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին խուսափել իշխանությունը չափազանց կենտրոնացնելու ձգտումից։ Նա ընդգծել է, որ զսպվածությունը ծառայում է որպես իշխանության չարաշահման դեմ պայքարի կարևոր մեխանիզմ։

Փաստաթուղթը հրապարակվել է պապի Աֆրիկա կատարած տասնօրյա ուղևորության ընթացքում և ուղղակիորեն չի հիշատակում կոնկրետ երկրներ, նշում է DW-ն։

Հիշեցնենք, որ Հռոմի պապն օրերս քննադատել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ, ինչը զայրացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալություններ ու կալանքներ Գյումրիում. իշխանության թիրախում Հայաստան դաշինքն է

Ձերբակալություններ ու կալանքներ Գյումրիում. իշխանության թիրախում Հայաստան դաշինքն է Thu, 30 Jul 2026 13:24:26 +0400 …