Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Առաջարկում են կարգավորել տնտեսական հարաբերությունները

Առաջարկում են կարգավորել տնտեսական հարաբերությունները

Wed, 15 Apr 2026 18:00:55 +0400


Միացյալ Նահանգներն առաջարկում են Իրանին խոշոր գործարք կնքել, որը ենթադրում է երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Վերջինս ասել է, որ նախագահ Թրամփը «փոքր գործարք» կնքել չի ուզում, այլ «վիթխարի» գործարք։ Այն, ինչ Թրամփն առաջարկում է Իրանին, ըստ Վենսի, շատ պարզ է։ Սակայն ամերիկյան եւ ոչ մի նախագահ նման առաջարկով հանդես գալու հնարավորություն չի ունեցել։ Թրամփը, ըստ Վենսի ասել է, որ եթե իրանական իշխանությունները որպես նորմալ երկրի իշխանություններ են պատրաստ հանդես գալ, ապա ամերիկացիներն էլ պատրաստ են նրանց հետ շփվել նաեւ տնտեսական առումով, որպես նորմալ երկրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը

Դրանք շեյխերի ընտանիքներին են պատկանում, ինչի մասին է խոսքը Wed, 21 Oct 2026 12:09:36 +0400 …