Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ալեք Բոլդուինն ավարտում է կարիերան

Ալեք Բոլդուինն ավարտում է կարիերան

Wed, 15 Apr 2026 22:00:36 +0400


Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալեք Բուլդուինը հայտարարել է, որ ցանկանում է ավարտել կարիերան եւ հեռանալ կինոլորտից, որպեսզի հնարավորություն ունենա ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջ ու զավակների հետ։ Պատճառը կինոնկարահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքն է։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հաղորդման, 21 թվականին դժբախտ պատահարի հետեւանքով նկարահանման հրապարակում զոհված օպերատոր Գալինա Հաթչինսի մահվանից հետո Բոլուդինը համարյա չի աշխատել։

«Սովորել եմ դրան, որ այլեւս չեմ ուզում տանից դուրս գալ։ Չեմ ուզում աշխատել։ Ուզում եմ անցնել հանգստի ու նստել զավակներիս հետ»,- հայտարարել է Բոլդուինը։ Հիշեցնենք, որ դերասանն ունի յոթ երեխա՝ Կարմենը՝ տասնմեկ տարեկան է, Ռաֆայելը ինը տարեկան է, Ռոմեոն վեց տարեկան է, Էդուարդոն չորս տարեկան է, Մարիան երեք տարեկան է, Իլարիան երկու տարեկան է։ Քիմ Բեսինջերի հետ ամուսնություն նա ունի դուստր՝ Իրլանդը, ով երեսուն տարեկան է։ Բոլդուինը ներկայումս 68 տարեկան է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է …