Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Հայաստանից Ադրբեջան 960 դոլարի ապրանք է արտահանվել

Հայաստանից Ադրբեջան 960 դոլարի ապրանք է արտահանվել

Thu, 16 Apr 2026 14:30:29 +0400


Ադրբեջանն այս տարվա մարտ ամսին առաջին անգամ սկսել է Հայաստանից ապրանքներ ներկրել։ Ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 960 դոլար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Մաքսային կոմիտեն։ Միաժամանակ հաղորդվում է, որ այս տարվա առաջին կիսամյակին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար դոլարի արտադրանք։ Միայն մարտ ամսվա պարագայում Ադրբեջանից Հայաստան կատարված արտահանումների արժեքը կազմում է 1 միլիոն 537 հազար դոլար։ Բաքուն նաեւ տեղեկացրել է, որ դեպի Հայաստան կատարված արտահանումներից ստացված եկամուտը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանումներից ստացված եկամտի 0,1 տոկոսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է Tue, 15 Sep 2026 11:45:07 +0400 Հայաստանում …