ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման՝ ԱԺ-ում

ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման՝ ԱԺ-ում

Thu, 16 Apr 2026 21:43:35 +0400


Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման։ Թիրախն այս անգամ իմ գործընկեր Էլինար Վարդանյանն էր, որին Փաշինյանի հրահանգով նշանառության տակ էին առել Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը։

«Նախ տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու, իզուր ձեզ էդքան մի կոտորեք։
Երկրորդ՝ էդ որ անընդհատ խոսում եք տեղից-տեղ տեղափոխվելուց՝ ձեզանից ո՞վ, ո՞նց և որտե՞ղից հայտնվեց ՔՊ-ի կազմում, թե չէ տպավորություն է, որ բոլորդ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը», իսկ քայլել սովորել ՔՊ-ի մսուր-մանկապարտեզում։

Երրորդ՝ գուցե իմ հորդորը ուշացած ու հասցեական չէ, բայց տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից։ Թեպետ ում՝ ինչ եմ ասում։
Եվ ամենակարևորը՝ հարձակման հրահանգը, այն ՍՄՍ-ն, որը ստացել էիք՝ հայերեն էր, թե թուրքերեն»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով