Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է․ Թրամփն է պնդում

Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է․ Թրամփն է պնդում

Fri, 17 Apr 2026 09:30:46 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի ծովային շրջափակումը պահպանվում է։

«Ուղղակի ցնցող շրջափակում է։ Ամուր է և շատ ուժեղ»,– ասել է Թրամփը լրագրողներին։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:

ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային

Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային Tue, 12 May 2026 13:30:57 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով