Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Վիճակը» լավ չէ

«Վիճակը» լավ չէ

Fri, 17 Apr 2026 12:30:30 +0400


Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իր «Ֆիդես» կուսակցության «լիակատար թարմացման» անհրաժեշտության մասին խորհրդարանական ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո, որը վերջ դրեց նրա 16-ամյա իշխանության կառավարմանը։

Նա այս հայտարարությունը արել է Patriota YouTube ալիքում իր առաջին հետընտրական հարցազրույցում։

Օրբանը ստանձնել է կուսակցության ձախողման ամբողջական պատասխանատվությունը և հայտարարել, որ փորձում է «ինչ-որ կերպ վերականգնվել այս ցնցումից»։ Նրա խոսքով, «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է։

Հունգարիայի վարչապետն ասել է, որ նախնական արդյունքների հրապարակումից հետո «զգացել է ցավ և դատարկություն»։ «Կարծում եմ՝ կիրակի օրը ես միայն ցավ եմ զգացել, իսկ երկուշաբթի՝ դատարկություն։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ես վերականգնվում եմ էրգոթերապիայի միջոցով», – հավելել է քաղաքական գործիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Thu, 27 Aug 2026 …