Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Ռուսները շարունակում են քծնել ադրբեջանցիներին

Ռուսները շարունակում են քծնել ադրբեջանցիներին

Fri, 17 Apr 2026 13:30:58 +0400


Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել AZAL ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին լուծել ողբերգական ավիավթարի հետևանքները։ Ես կրկին ցանկանում եմ ցավակցություն հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին, նրանց թվում և՛ ռուսներ են եղել, և այլ ազգության մարդիկ», – ասել է Մատվիենկոն Ստամբուլում կայացած Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն։

«Մենք հանձնառու ենք ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ», – հավելել է Մատվիենկոն։

Իր հերթին Գաֆարովան ընդգծել է այնպիսի միջազգային հարթակների կարևորությունը, ինչպիսիք են Միջխորհրդարանական միությունը և Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցը։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների միջև ստեղծվել է արդյունավետ համագործակցություն, որը ակտիվորեն զարգանում է ինչպես երկկողմանի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Fri, 12 Jun 2026 22:15:48 +0400 Monument Watch. …