Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Ապրիլի 20-ի որոշումն անակնկալ է լինելու

Ապրիլի 20-ի որոշումն անակնկալ է լինելու

Fri, 17 Apr 2026 15:15:49 +0400


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով դատական նիստի որոշումը կհրապարակվի ապրիլի 20-ին։

Դատարանը պետք է անդրադառնա պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը`խափանման միջոցի փոփոխության հարցին։ Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ որոշում կա խափանման միջոցը փոխել տնային կալանքով։

Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանից հետաքրքրվեցինք, որքանո՞վ է ճիշտ մեր տեղեկությունը։
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն, սակայն իրավական տեսանկյունից խափանման միջոցի փոփոխություն պետք է տեղի ունենա։

«Վկաների ցուցմունքները գործին հակառակ չեն․ մի վկա ընդհանրապես հրաժարվել է ցուցմունք տալ, մյուսը կաշառքի գործի հետ կապված որևէ էական հանգամանք չի ներկայացրել, իսկ երրորդը պարզապես նկարիչ է եղել և գործի հետ անմիջական կապ չի ունեցել»,– ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ հաշվի առնելով նաև իր պաշտպանյալի առողջական վիճակը՝ դատարանը պարտավոր է վերանայել կիրառված խափանման միջոցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվում

Անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվում Wed, 10 Jun 2026 14:27:14 …