Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Օրը կգա ՝ կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ»

Օրը կգա ՝ կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ»

Fri, 17 Apr 2026 15:53:26 +0400


Լկտիության գագաթնակետն է,երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին անվանում է «շուն ու շանգյալ»։

Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։ Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է.« ես չեմ կարա հավատամ,կներեք ,հազար ներողություն,եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ,կարողա Ուժեղ Հայաստանը,Հայաստան դաշինքը,ուժեղ ՀՀԿ-ն,Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան,նշանակումա ես իմ մտքով անցկացնեմ,որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա ,որ կարա իրանց օգտին քվեարկի»։

Հասկանու՞մ եք…ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։

Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիեւի ճամփով է գնում։
Ալիեւն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում,Նիկոլն ՝ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին,դու ո՞վ ես,որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։
Ժամանակը բոլորին որ տեղն է դնելու։
Օրը կգա ՝ բարին էլ հետը,կտեսնենք թե ով է «շուն ու շանգյալ»:

Էդուարդ Շարմազանով

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով

Որևէ այլազգ հայից առավել չէ. հույս ունեմ՝ այս անգամ ընտրության կգնանք փաստերով, ոչ` սրտիկներով Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով