Ես իմ ամբողջ կյանքում չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան
Fri, 17 Apr 2026 18:46:50 +0400

Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում։ Այս մասին դատարանում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»,– ասաց նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր