Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու

Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու

Fri, 17 Apr 2026 20:00:17 +0400


Եվրոպան չի կարողանա կառուցել իր անվտանգության համակարգը առանց Թուրքիայի, իսկ ՆԱՏՕ-ի՝ առաջիկա հուլիսին կայանալիք գագաթնաժողովը Անկարայում նպաստելու է, որպեսզի դաշինքի ներսում եղած լարվածությունը նվազի, իսկ հարաբերություններն ու միասնականությունը՝ ամրապնդվի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն։

Նա ասել է, որ ԵՄ երկրները մասամբ անտեսում են նրանց, ովքեր մաս չեն կազմում ԵՄ-ին, այդ թվում նաեւ՝ Թուրքիային։ «Առանց այնպիսի երկրի, ինչպիսին Թուրքիան է, կառուցել անվտանգության համակարգ՝ Եվրոպային չի հաջողվի»,- շեշտել է թուրք բարձրաստիճան դիվանագետը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան Sat, 25 Jul 2026 09:02:09 +0400 ՀՀ նախկին …