Վաղարշապատում ՔՊ-ն խախտել է ավագանու կանոնադրությունը

Վաղարշապատում ՔՊ-ն խախտել է ավագանու կանոնադրությունը

Sat, 18 Apr 2026 09:30:39 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Հարություն Խաչիկյանը հանդես է եկել քննադատական գրառմամբ՝ անդրադառնալով ՔՊ-ական իշխանության գործունեությանը և մատնանշելով կանոնադրական խախտումներ։

Խաչիկյանի գրառումը՝ ամբողջությամբ․

«Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում։
Ո՛չ մեկ, ո՛չ երկու Վաղարշապատի նորաթուխ ՔՊ-ական իշխանությունն ավագանու կանոնադրությունն է խախտում։ Կամ էլ Արգիշտի Մեխակյանը նոր է լեթարգիական քնից արթնացել ու հիշել է, որ հանձնաժողովի նիստ պիտի հրավիրեր առնվազն մարտի 15-20-ը։ Մանրամասնեմ։ Վաղարշապատի ավագանու Կանոնադրության 95-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովները ձևավորվելուց հետո առնվազն 5-օրյա ժամկետում պետք է նիստ հրավիրեն։ Հանձնաժողովները ձևավորվել են ավագանու որոշմամբ մարտի 13-ի։ Սակայն, մինչ օրս հանձնաժողովների նիստերն այդպես էլ չեն հրավիրվել։ Կանոնադրության խախտումը սրանով չի ավարտվում։ 107-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի նիստը պետք է գումարվի ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ։ Եվ այս մտքի գիգատները, թերևս, հասկանալով, որ կանոնադրությամբ սահմանված բոլոր ժամկետները խախտել են, որոշել են հանձնաժողովների նիստեր ափալ-թափալ հրավիրել՝ ավագանու հերթական նիստից 3 օր առաջ։
Սա՛ է ՔՊ-ի ու նրա դրածոյի իրական դեմքը»֊գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարեւորն այն չէ, թե ինչպես ես եկել իշխանության, այլ՝ այն, թե ինչպես ես գնալու

Կարեւորն այն չէ, թե ինչպես ես եկել իշխանության, այլ՝ այն, թե ինչպես ես գնալու Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով