Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին
Sat, 18 Apr 2026 09:58:10 +0400

«ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն, ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։ Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, առայժմ հայտնի չէ։
Ըստ նախնական վարկածի, վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր