Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Լիբանանն ու Իսրայելը հաշտվում են․ նախագահը դիմել է ազգին

Լիբանանն ու Իսրայելը հաշտվում են․ նախագահը դիմել է ազգին

Sat, 18 Apr 2026 11:30:24 +0400


Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դիմել է ազգին՝ պարզաբանելու Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ իրավիճակը, որն այժմ ուժի մեջ է մտել։

Իսրայելի հետ բանակցությունները «թուլության, նահանջի կամ զիջման նշան չեն», ընդգծել է նա։ Լիբանանի ղեկավարի կարծիքով՝ «բանակցությունները չեն նշանակում որևէ իրավունքից հրաժարում»։

«Մենք կանգնած ենք հրադադարի վրա աշխատելուց դեպի մշտական ​​​​համաձայնագրերի վրա աշխատելու անցումային նոր փուլի առջև, որոնք կպահպանեն մեր ժողովրդի իրավունքները, մեր հողի միասնությունը և մեր ազգի ինքնիշխանությունը», – ասել է Լիբանանի նախագահը։

Ըստ նրա՝ երկրի իշխանությունները «կես դարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են Լիբանանի՝ որոշումներ կայացնելու» և ինքնուրույն բանակցություններ վարելու իրավունքը. «Այսօր մենք բանակցություններ ենք վարում մեզ համար… մենք այլևս ուրիշի խաղի խաղաքար չենք կամ ուրիշի պատերազմների ասպարեզ, և երբեք էլ չենք լինի»։

Աունը ուրվագծել է այն նպատակները, որոնք, նրա խոսքով, Լիբանանը մտադիր է իրականացնել ապագա համաձայնագրերով՝ Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցում, Իսրայելի զորքերի դուրսբերում երկրից, Լիբանանի լիակատար ինքնիշխանության հաստատում, բանտարկյալների վերադարձ և տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ։

«Չի լինի որևէ համաձայնագիր, որը կխախտի մեր ազգային իրավունքները կամ մեր ժողովրդի արժանապատվությունը», – հայտարարել է Աունը։

Նրա ելույթը նաև հստակ կոչ է պարունակել ՝ ուղղված ներքին ուժերին, հիմնականում իրանամետ «Հեզբոլլահ» խմբավորմանը, որը ավանդաբար դեմ է Իսրայելի հետ բանակցություններին։ Աունը կոչ է արել դադարեցնել երկրին սպառնացող գործողությունները. «Բավ է նրանց, որոնք խաղում են Լիբանանի ճակատագրի և լիբանանցիների կյանքի հետ։ Անկախ պետության նախագիծը բոլորի համար ամենաուժեղն ու անվտանգն է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քողարկված սպառնալիք Դոնալդ Թրամփից

Քողարկված սպառնալիք Դոնալդ Թրամփից Fri, 21 Aug 2026 19:30:15 +0400 ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, …