Վրաստանը կշարունակի կարեւոր դերակատարություն ունենալ Երեւան-Բաքու հարաբերություններում․

Վրաստանը կշարունակի կարեւոր դերակատարություն ունենալ Երեւան-Բաքու հարաբերություններում․

Sat, 18 Apr 2026 12:30:27 +0400


Վրաստանը կշարունակի կարեւոր դերակատարություն ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային հարաբերությունների ձեւավորմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւան Ժորժոլիանին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ կայացած պանելային քննարկումներից մեկի ժամանակ։ «Մենք շատ ուրախ ենք մեր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, որ կարողացան հասնել խաղաղ համաձայնագրի։ Հիմա նրանք առեւտրային հարաբերություններ են զարգացնում եւ Վրաստանն էլ կարեւոր դերակատարություն ունի եւ ունենալու է նաեւ ապագայում՝ դրանում։ Մենք աջակցում ենք դրան»,- ասել է Ժորժոլիանին։

Վրացի բարձրաստիճան ներկայացուցիչը նկատել է, որ Հարավային Կովկասին՝ զարգացման համար անհրաժեշտ է եռակոսմ ֆորմատ։ Նա որեպս օրինակ բերել է մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Վրաստան-Հայաստան-Ադրբեջան՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարատեսակ հարցեր, որոնք առնչվում են նաեւ ռեգիոնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փոքրամասնության հաղթանակը՝ մեծամասնության լռության հաշվին

Փոքրամասնության հաղթանակը՝ մեծամասնության լռության հաշվին Thu, 16 Apr 2026 17:15:53 +0400 Արտաքին աջակցությունը որեւէ ընտրություններում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով