Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

Առանց հիմնավորման Գորիսում փակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը

Առանց հիմնավորման Գորիսում փակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը

Sat, 18 Apr 2026 13:16:56 +0400


Քիչ առաջ Գորիսում ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կնիքվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին պատկանող «Զաքի» ՍՊԸ գազալցակայանը։ Ընկերության գործադիր տնօրեն Մելիք Բարսեղյանի փոխանցմամբ՝ որևէ իրավական հիմք իրենց չի ներկայացվել։

Նրա խոսքով՝ գործողությունը պատճառաբանվել է ՀԴՄ կտրոնների քանակի հետ կապված կասկածներով։ «Մեր գազալցակայանում նման բան պարզապես հնարավոր չէ։ Մենք որքան գազ ստանում ենք, նույն քանակով էլ սպառում ենք, ինչը պետք է ամբողջությամբ արտացոլված լինի ՀԴՄ կտրոններում»,- ասաց Բարսեղյանը։

Ըստ շրջանառվող լուրերի, ընտրությունների նախաշեմին այս գործողությունը քաղաքական ենթատեքս ունի և պայմանավորված է Սուրիկ Խաչատրյանի քաղաքական դիրքորոշման հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել

Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել Fri, 05 Jun 2026 21:35:36 +0400 «Հանրապետություն» կուսակցության …