Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Որ դեպքում Հորմուզի նեղուցը նավագնացության համար կլինի լիովին անվտանգ․ հայտնի է նախապայմանը

Որ դեպքում Հորմուզի նեղուցը նավագնացության համար կլինի լիովին անվտանգ․ հայտնի է նախապայմանը

Sat, 18 Apr 2026 20:00:52 +0400


Հորմուզի նեղուցը լիովին անվտանգ կլինի նավագնացության համար, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի բոլոր պայմանները եւ հրաժարվի առավելապաշտական մոտեցումից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն։ «Կարող եմ երաշխավորել, որ Հորմուզի նեղուցը կլինի անվտանգ եւ խաղաղ աապագայում, եթե այս պատերազմն ամբողջովին ավարտվի, Միացյալ Նահանգներն ընդունի արդարացի, բալանսավորված եւ հիմնավոր պայմանները, որոնք ներկայացրել է Թեհրանը, հրաժարվի առավելապաշտական մոտեցումց եւ ընդունի այն իրավիճակը, որը փաստացիորեն կա «գետնի վրա» հարգելով Իրանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Խաթիբզադեն՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաեւ ասել է, որ Թեհրանը դեմ է ժամանակավոր հրադադարին, քանի որ դրանից հետո նորից կարող է սկսվել պատերազմը։ Ստեղծված իրավիճակում նաեւ պետք է կնքել նոր արձանագրություն Հորմուզի նեղուցով նավերի անվտանգության ապահովման հետ կապված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպիսին կլինի բարձրագույն կրթությունը 10 տարի անց

Ինչպիսին կլինի բարձրագույն կրթությունը 10 տարի անց Fri, 12 Jun 2026 23:00:56 +0400 New Yorker …