Փաշինյանը «սիգնալով» ներխուժեց Գյումրի. հրապարակը դատարկ է
Sun, 19 Apr 2026 12:02:08 +0400

Ինչպես հայտնի է, այսօր Նիկոլ Փաշինյանն ավտոերթ էր կազմակերպել հյուսիս-հարավ մայրուղով՝ ուղևորվելով դեպի Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում նախատեսված է համերգ, անձամբ թմբուկ է զարկելու։
Չնայած այն հանգամանքին, որ բեմահարթակը մի քանի օր է՝ արդեն պատրաստ է, իրավիճակը տեղում սպասվածից տարբերվում է։Նկատենք, որ Փաշինյանի՝ Գյումրի մուտքը, անցավ անաղմուկ, մինչ նա սիգնալ տալով ողջնում էր աջ ու ձախ, նրան դիմավորեցին ընդամենը մի քանի ոստիկան։ Այս պահին Վարդանանց հրապարակում գրեթե մարդ չկա․ տարածքում նկատվում են միայն մի քանի ոստիկաններ, իսկ քաղաքացիներ չկան։ Գյումրիում անձրև է, երկինքը մռայլ է, ինչը նույնպես ազդում է միջոցառման ընդհանուր մթնոլորտի վրա։
Ի դեպ, առավոտյան Գյումրու կայարանի տարածքից Սարիկ Մինասյանի գլխավորությամբ մոտ 50 ավտոմեքենա էր ուղևորվել` միանալու Փաշինյանի ավտոերթին։ Մոտավոր հաշվարկով՝ շուրջ 100 քաղաքացի էր մեկնել նրան ընդառաջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր