ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել. Փեզեշքիան
Sun, 19 Apr 2026 19:30:42 +0400

ԱՄՆ վարչակազմին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջուկային էներգետիկան զարգացնելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանը չպետք է օգտագործի իր միջուկային իրավունքները, բայց չի բացատրում, թե ինչու։ Եվ ընդհանրապես, ո՞վ է նա այս աշխարհում, որ ժողովրդին զրկի իր օրինական իրավունքներից»,- ասել է Իրանի նախագահը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր