Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Իրանի հետ պատերազմը չի ավարտվել․ Նեթանյահու

Իրանի հետ պատերազմը չի ավարտվել․ Նեթանյահու

Mon, 20 Apr 2026 11:00:09 +0400


Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանի հետ առճակատումը չի ավարտվել, և «նոր զարգացումներ» հնարավոր են ցանկացած պահի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա պնդմամբ, Իսրայելը մտադիր է վերջնականապես հասնել իր նպատակներին Իսլամական Հանրապետության հետ դիմակայության մեջ:

Նա այս հայտարարությունն արել է Երուսաղեմում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Իրանի հետ դիմակայության մասին խոսելով՝ Նեթանյահուն այն անվանել է «լուրջ մարտահրավերների և հետևանքների ժամանակաշրջան»:

«Մենք շատ բանի ենք հասել: Բայց սա վերջը չէ, և նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի», – ասել է վարչապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ հարձակումը կարող է վերսկսվել

Իրանի դեմ հարձակումը կարող է վերսկսվել Fri, 03 Jul 2026 23:00:43 +0400 Միացյալ Նահանգների փոխնախագահ …