Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է

Հորմուզը պետք է բացվի՛․ Ծինփինի դիրքորոշումը հայտնի է

Tue, 21 Apr 2026 00:00:52 +0400


Հորմուզի նեղուցում երթևեկությունը պետք է ազատ մնա, քանի որ դա Մերձավոր Արևելքի երկրների շահերից է բխում։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է «Սինհուա»-ն։

«Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա նորմալ նավարկության համար. սա տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից է բխում», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Ծինփինը նաև կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։ Չինաստանի նախագահի խոսքով՝ Պեկինն աջակցում է Մերձավոր Արևելքի երկրներին բարիդրացիական հարաբերություններ, անվտանգություն և համագործակցություն կառուցելու գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են

Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են Wed, 16 Sep 2026 20:00:53 +0400 Չինաստանի իշխանությունները ընդունել …