Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները

Պատերազմից 52 օր անց․ Իրանը վերսկսում է քաղաքացիական չվերթները

Tue, 21 Apr 2026 01:00:59 +0400


Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի և Մեհրաբադ օդանավակայաններում ուղևորատար չվերթների վերսկսման մասին։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ երկու օդանավակայաններում էլ թռիչքները թույլատրվել են համակարգված ջանքերից հետո։

Նաև հաղորդվում է, որ Ուրմիայի, Քերմանշահի, Աբադանի, Շիրազի, Քերմանի, Ռեշտի, Յազդի, Զահեդանի, Գորգանի և Բիրդանդի օդանավակայաններում ուղևորատար չվերթները կվերսկսվեն ապրիլի 25-ից։

Նշենք, որ Իրանում բոլոր չվերթները դադարեցվել էին պատերազմի սկսվելուց հետո՝ փետրվարի 28-ին։ Հակամարտության սկսվելուց հիսուներկու օր անց նախատեսվում է օդային երթևեկության փուլային վերականգնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սահմանամերձ գյուղի համայնքապետին ու նրա հարազատներին 2019-ից դատում են

«Հրապարակ». Սահմանամերձ գյուղի համայնքապետին ու նրա հարազատներին 2019-ից դատում են Thu, 26 Mar 2026 12:45:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով