Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Թրամփի ստեղծած խաղաղության Խորհուրդը նոր ծրագիր ունի

Թրամփի ստեղծած խաղաղության Խորհուրդը նոր ծրագիր ունի

Tue, 21 Apr 2026 13:30:30 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները քննարկել են Գազայում նոր ծովային նավահանգստի կառուցման հնարավորությունը առաջատար նավահանգստային օպերատոր DP World-ի հետ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման աղբյուրների համաձայն, քննարկվել է նաև Եգիպտոսում, Գազայի հատվածին ամենամոտ ափամերձ գծում, շինարարության հարցը։

FT-ի աղբյուրները հայտնել են, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են խաղաղության Խորհրդի և ԱՄԷ ընկերության միջև գործընկերության ընդհանուր հեռանկարները, ինչպես նաև «պատերազմից տուժած Գազայի հատվածում ազատ առևտրի գոտու» հնարավոր ստեղծումը։

Համատեղ աշխատանքը կներառի տարբեր ապրանքների և մարդասիրական մատակարարումների կազմակերպումը անկլավ, ինչպես նաև պահեստավորման և անվտանգության ապահովումը, հաղորդում է հրատարակությունը։

Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, Գազայի վերականգնումը, որտեղ վերջին երկու տարիների ընթացքում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով շենքերի մեծ մասը ավերվել է, կարժենա մոտ 70 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ևս անդամակցում է Խաղաղության Խորհրդին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար

Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար Fri, 24 Jul 2026 21:45:38 +0400 ԱՄՆ նախագահ …