Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ նախագիծն աղմուկ առաջացրեց

Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ նախագիծն աղմուկ առաջացրեց

Tue, 21 Apr 2026 15:27:59 +0400


«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նախագիծ էր ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխելու և Պապ թագավորի փողոց կոչելու վերաբերյալ։ Խմբակցությունները դեմ արտահայտվեցին նախագծին։

Նախ հայտարարվեց, որ բերված նախագիծը քննարկված չէ ավագանու խմբակցությունների հետ, մինչդեռ նախկինում առաջարկ է եղել, որ Ամիրյան փողոցի անվանակոչության հարցում պետք է լինի կոնսենսուսային որոշում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց․ «Սկի չեմ էլ իմացել ով է այդ մարդը, և երբ մի փորք խորանում ես, հասկանում ես, որ, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, այլ ոչ մի արժանիք առանձնապես չունի։ Եվ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն իր անունով է անվանակոչված։ Կասկած չունեմ, որ այդ փողոցը վստահորեն պետք է անվանակոչվի»։ Քվորում չլինելու պատճառով նախագիծը չքվեարկվեց։

Ավինյանն առաջարկեց նախագիծը քննարկել մյուս խմբակցությունների հետ և համաձայնություն լինելու դեպքում այն քննարկել առաջիկա նիստերից մեկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու նախագիծ է պատրաստում

Ռուսաստանը ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու նախագիծ է պատրաստում Sun, 24 May 2026 11:15:22 +0400 Մայիսի 28-29-ին …