Երիտասարդներին կարգելե՞ն լքել Ուկրաինան
Tue, 21 Apr 2026 17:30:15 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը քննարկում է 2025 թվականի օգոստոսին ներդրված՝ երիտասարդների համար Ուկրաինայից դուրս գալու թույլտվության չեղարկման հնարավորությունը, հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Դմիտրո Ռազումկովը։
Նրա խոսքով՝ կանոնակարգի ներդրումից ի վեր երկիրը կարող էր լքել մոտ 600,000 մարդ, այդ թվում՝ երիտասարդ կանայք։
«Ի դեպ, Բանկովա փողոցում (Զելենսկիի գրասենյակը գտնվում է Բանկովա փողոցում – խմբ.) խոսակցություններ են գնում այս կանոնակարգը չեղարկելու մասին։
Ես չեմ կարծում, որ դա հնարավոր է, բայց այնուամենայնիվ, նման խոսակցություններ տեղի են ունենում», – ասել է Ռազումկովը ուկրաինական Politeka Online YouTube ալիքին տված հարցազրույցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր