Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Tue, 21 Apr 2026 21:00:49 +0400


Թուրքիայի իշխանությունները հավելյալ իրավական միջոցառումներ կիրականացնեն, որով կսահմանափակվի քաղաքացիների՝ հրազենային զենք կրելու իրավունքը, կխստացվեն զենք կրելու հետ կապված սահմանված պատիժները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Սահմանափակումը կիրառվում է վերջին շաբաթում տեղի դպրոցներում հնչած կրակոցներից հետո։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը ընդգծել է, որ դպրոցներում երեխաների անվտանգության ապահովումը իշխանությունների համար գերակա առաջնահերթություն է եւ այդ հարցում որեւէ զիջում լինել պարզապես չի կարող։ Այդ նպատակով էլ՝ կխստացվի զենք կրելու իրավունքի խախտողների պատիժները, իսկ զենք կրելու իրավունք ունեցողների շրջանակը կսահմանափակվի։ Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ կվերանայվի ոստիկանների եւ դպրոցների համագործակցության մոդելը եւ այն կկատարելագործվի՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանն ապրիլի 24–ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին

Էրդողանն ապրիլի 24–ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին Fri, 24 Apr 2026 17:30:47 +0400 Թուրքիայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով