Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին

Թուրքիայի պետական արխիվներում կան մեծ թվով փաստաթղթեր հայերի մասին

Sat, 25 Apr 2026 11:30:28 +0400


Թուրք պատմաբան Ահմեթ Գյուրելը ներկայացրել է թուրք-հայկական հարաբերությունների մասին իր ուսումնասիրությունները՝ հիմնված օտար աղբյուրների վրա։

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի պետական արխիվներում առկա են մեծ թվով փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայերին, և դրանք հասանելի են հետազոտողների համար, փոխանցում է Ermenihaber-ը։

Պատմաբանի խոսքով՝ այդ նյութերը լայնորեն օգտագործվել են տարբեր հետազոտողների կողմից, սակայն թեմայի շուրջ առ այսօր միասնական գնահատական չի ձևավորվել։

Գյուրելը հայտնում է, որ տարիների ընթացքում օտար աղբյուրներից հավաքել է փաստաթղթեր և դրանց հիման վրա հրապարակել մի շարք գրքեր։ Նրա աշխատություններում ընդգրկված են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են թուրք-հայկական հարաբերությունների տարբեր փուլերին՝ միջնադարից մինչև մեր օրերը։

Հեղինակի ներկայացմամբ՝ իր գրքերում անդրադարձ է արվում այն գործոններին, որոնք ազդել են հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների վրա, ինչպես նաև ներկայացվում են տարբեր տեսակետներ՝ հիմնված օտար հեղինակների ուսումնասիրությունների վրա։

Գյուրելը նաև նշել է, որ իր աշխատությունները ներկայացրել է միջազգային հարթակներում՝ մասնակցելով գիտաժողովների Եվրոպայի տարբեր քաղաքներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը

Հակիրճ այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը Sun, 17 May 2026 10:40:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով