Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան

Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան

Tue, 21 Apr 2026 23:54:33 +0400


Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը նրանց միջև, ովքեր մնացել են մարդ, և նրանց, ովքեր՝ ոչ։

1․ Օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական օկուպացիոն ուժերը հողին են հավասարեցրել Սուրբ Աստվածածնի մայր տաճարը։ Հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը ուղիղ կապվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի հետ։

2․ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։

Այսպիսով, պետք է հասկանալ՝ այն մարդիկ, որոնց համար Հայաստանին վառելիքի «մեծահոգի» ադրբեջանական մատակարարումը խաղաղության նշան է, իսկ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը չի դիտվում որպես մոտալուտ աղետի նախանշան, հենց այդ մարդիկ, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, կամա ակամա հակահայկական «հինգերորդ շարասյուն» են դառնում, որոնք պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ։

Պարզապես հետևեք ոմանց արձագանքներին և արեք ձեր եզրակացությունները։

Իշխանությունների մասին արդեն բան չունեմ ասելու, իրենց մասով ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում

«Հրապարակ»․ 145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում Sat, 18 Jul 2026 12:45:00 +0400 ԿԳՄՍ նախարար …