Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Հրադադար չեմ ուզում, պետք է ռմբակոծենք․ Թրամփը մտափոխվե՞ց

Հրադադար չեմ ուզում, պետք է ռմբակոծենք․ Թրամփը մտափոխվե՞ց

Wed, 22 Apr 2026 02:30:54 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը և չի բացառում նոր հարվածների հնարավորությունը։

«Ես չեմ ցանկանում երկարաձգել հրադադարը… Ակնկալում եմ, որ կռմբակոծենք, քանի որ կարծում եմ՝ այս վիճակով ավելի լավ է գնալ բանակցությունների։ Զինվորականները պատրաստ են շարունակել», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, և «շրջափակումը շատ հաջող է»։

«Եթե մենք հիմա կանգ առնենք, Իրանին 20 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ Նրանք չեն կարող դուրս բերել իրենց հարստացված ուրանը «Կեսգիշերային մուրճ» գործողության արդյունքների պատճառով»։ ԱՄԷ-ն մեր լավ դաշնակիցն է։ Մենք կարծում էինք, որ Իրանը հրթիռներ կարձակի Իսրայելի վրա, բայց ոչ այլ երկրների վրա, բայց նրանք դրանք արձակեցին ԱՄԷ-ի վրա և լուրջ հարված հասցրին նրանց։

Եթե ես կարողանամ ֆինանսապես օգնել նրանց, ես կանեմ դա։ Պարսից ծոցի երկրները և Իսրայելը հիանալի են եղել։ Իսրայելը հիանալի դաշնակից է եղել։ Մենք մեծ եղբայրն ենք, իսկ նրանք՝ փոքր եղբայրը, բայց նրանք մեզ համար հիանալի փոքր եղբայր են եղել», – ասել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը չի կարող խաղաղության երաշխավոր լինել․ Զելենսկին տարակուսած է

Թրամփը չի կարող խաղաղության երաշխավոր լինել․ Զելենսկին տարակուսած է Tue, 21 Apr 2026 13:00:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով