Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում

Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում

Wed, 22 Apr 2026 13:37:10 +0400


Ռուսաստանում բնակվող հայազգի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը անդրադարձել է Հայաստանում հնարավոր ընտրական զարգացումներին՝ ներկայացնելով, իր խոսքով, մասնագետների կողմից իրականացված սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները։

Նա նշել է, որ վերջին ամիսներին Մոսկվայից մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են Հայաստանի քաղաքական դաշտը՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, որոնք նախկինում օգտագործվել են նաև ԱՄՆ ընտրական գործընթացներում։ Ըստ նրա՝ իրականացվել է տվյալների լայնածավալ վերլուծություն՝ ընտրողների նախընտրությունները գնահատելու նպատակով։

Գաբրիելյանովի փոխանցմամբ՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, ըստ այդ տվյալների, չի գերազանցում 30 տոկոսը։

«Փաշինյանը ցանկացած պարագայում 30 տոկոսից ավելին չի հավաքում։ Սամվել Կարապետյանը շատ լավ աճում է՝ արդեն կայուն 27 տոկոս։ Քոչարյանը՝ 12 տոկոս, իսկ Ծառուկյանը՝ արդեն 6 տոկոս։ Անկասկած, ընտրություններին կմասնակցեն 55 տոկոսը։ Տասը տոկոսը դեռ չի որոշել։ Եթե ընտրություններին մասնակցի 55 տոկոս և ավելի ընտրազանգված, Փաշինյանը կպարտվի ջախջախիչ ձևով։ Եթե մասնակցությունը լինի 35-40 տոկոս, Փաշինյանը կարող է հույսը դնել երկրորդ փուլի վրա՝ ընդդեմ Կարապետյանի։ Այնտեղ Նիկոլը անկասկած կպարտվի։ Այսպիսով, վարչապետն ունի միայն մեկ տարբերակ՝ չեղարկել ընտրությունները ցանկացած պատրվակով»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ցեղասպանության հարցը փակված չէ, Ղարաբաղի հարցն էլ, բայց Փաշինյանը ճիշտ է անում

«Հրապարակ». Ցեղասպանության հարցը փակված չէ, Ղարաբաղի հարցն էլ, բայց Փաշինյանը ճիշտ է անում Wed, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով