Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից

«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից

Wed, 22 Apr 2026 17:14:15 +0400


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ համապետական սփռում ունեցող «Կենտրոն» հեռուստաընկերությունը մարզերից, մայրաքաղաքից, Սփյուռքից հեռախոսազանգեր է ստանում հարցադրումով՝ արդյոք հեռուստաընկերությունը հեռարձակելո՞ւ է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները։

Ցավում ենք, որ մեր երկրի համար դժվար այս շրջանում նման թեմայով լրացուցիչ մեկնաբանության և պարզաբանման կարիք կա։

Տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողին, որ ապրիլի 24-ին, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, «Կենտրոն» հեռուստաընկերությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով, ինչպես միշտ, ըստ արժանվույն լուսաբանելով համազգային հիշատակի և տուրքի այդ կարևորագույն օրվա ընթացքը։

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին նվիրված երթը և միջոցառումները Հայոց ցեղասպանության հուշահամալիրից հեռուստաընկերությունը կցուցադրի ուղիղ միացումներով ամբողջ օրվա ընթացքում՝ միաժամանակ եթեր հեռարձակելով Հայոց ցեղասպանության թեմային առնչվող հաղորդումներ և հարցազրույցներ։

«Կենտրոն» ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում

Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Mon, 28 Sep 2026 21:03:18 +0400 Սեպտեմբերի …