Միջուկային սպառազինություններին կհատկացնեն 92 միլիարդ դոլար

Միջուկային սպառազինություններին կհատկացնեն 92 միլիարդ դոլար

Wed, 22 Apr 2026 22:30:05 +0400


Միացյալ Նահանգները նախատեսել է 27 թվականի ռազմական բյուջեով միջուկային սպառազինություններին հատկացնել 92 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Պենտագոնը։ Դա արվում է Ամերիկայի՝ միջուկային զսպման քաղաքականությունը արդյունավետ իրականացնել կարողանալու համար։

Հատկացման մեջ հաշվարկված է թե միջուկային եռամասնյա համակարգերի ամբողջ կոմպլեքսի վրա կատարվող ծախսը՝ 71,4 միլիարդ, թե միջուկային սպառազինությունների ոլորտի հրամանատարական, կառավարման եւ կապի համակարգերի վրա կատարվող ծախսը՝ 20,2 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանական հաջորդ տարվա բյուջեն կկազմի 1,5 տրիլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

armlur. Անահիտ Ավանեսյանի հրապարակային լուսանկարներում երևացող հագուստի և զարդերի ընդհանուր արժեքը գերազանցում է 1100-1200 դոլարը՝ առանց կոշիկների, պայուսակի, ժամացույցի և մյուս աքսեսուարների

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախօրեին ընտրողների հետ հանդիպման էր մասնակցում, …