Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ֆիլմից հայտնի դարձած տունը հանվել է վաճառքի

Ֆիլմից հայտնի դարձած տունը հանվել է վաճառքի

Thu, 23 Apr 2026 18:30:41 +0400


ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի ձմեռային կեցավայրերից համարվող այն տունը՝ Մայամիում, որը նաեւ օգտագործվել է «Սպիավոր դեմքը» կինոնկարի նկարահանումներում, հանվել է վաճառքի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն տան այժմյան սեփականատեր Ջոն Դեւանիի, տան արժեքը կազմում է 237 միլիոն դոլար։ Դեւանին ասել է, որ ինքը տունը, կից հողամասը եւ ուղղաթիռի համար նախատեսված թռիչքա-վայրէջքային հարթակը, ընդհանուր առմամբ՝ 9,6 հազար քառ մետր մակերեսով, ձեռք է բերել 2003 թվականին՝ 30 միլիոն դոլարով։ «Սպիավոր դեմքում» այդ տունը օգտագործվել է րպես նարկոբարոն Ֆրենկ Լոպեսի տուն։ Այն կառուցվել է 1981 թվականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Tue, 13 Oct 2026 12:25:12 +0400 …