Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց
Fri, 24 Apr 2026 12:07:57 +0400

«Այսօր մեր իշխանությունը մեզ առաջարկում է մոռանալ մեր ամբողջ պատմությունը, ու դրա դիմաց առաջարկում է էժան լոլիկ Թուրքիայից բերենք։ Ո՞րն է մեր գնահատականը՝ որպես ազգ։ Եթե մեկը ստիպում է քեզ մեկ ու կես միլիոն ազգակիցներիդ ճակատագիրը մոռանալ՝ սպանդ իրականացնելուց հետո, և դու դա ընդունում ես՝ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեզ պետք է Ցեղասպանության համաշխարհային ճանաչում. վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է հայերի կոտորածը։ Մենք, իհարկե, պետք է տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենանք, բայց դրանք չպետք է լինեն արյան վրա, այլ արդարության հիմքով»,- հավելեց Կարապետյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր