Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում․ Վարդևանյան

Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում․ Վարդևանյան

Fri, 24 Apr 2026 19:03:59 +0400


Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվել է, բայց արդարությունը անմեղ զոհերի համար չի վերականգնվել։ Ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում մեր ուժեղ ազգի վարքագիծը, միասնականությունը, վճռականությունը և ապագայի հույսը պետք է օրինակ ծառայի, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չի կարելի կոտրվել և թույլ լինել: Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է:

Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ իրական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների պայմաններում այս հարցը երբեք չստորադասվի: Հայաստանի անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար է կանգնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, իսկ պատգամները պարտադիր կատարման ենթակա են բոլորի համար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր …