Ինստագրամից մոռացել են ջնջել
Fri, 24 Apr 2026 23:04:51 +0400

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ու Ֆեյսբուք սոցցանցի էջում այսօր անդրադարձել էին Վեհափառի այցին՝ լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Ժամեր անց՝ և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել էր գրառումն ամբողջությամբ՝ թանգարան ինստիտուտի կայքում անդարադարձ թողնելով միայն վարչապետի ու իշխանության մյուս ներկայացուցիչների այցերին:
Բարձրացած աղմուկից հետո անհեթեթ արդարցումով հանդես եկավ Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` ասելով, թե առանց իր հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ, սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես:
Թաշչյանն ասել է, որ աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։
«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»։
Մենք նկատեցինք, որ թանգարան ինստիտուտի Ինստագրամի էջում մինչ այս պահն այդ լուրը տեղադրված է, հավանաբար մոռացել են այդ հարթակից էլ ջնջել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր