Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Բաքվում հրճվում են` Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց

Բաքվում հրճվում են` Փաշինյանը «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործեց

Sat, 25 Apr 2026 14:45:47 +0400


Ցավալի է արձանագրել, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած իշխանական խմբակը բացեիբաց «պատերազմ» է հայտարարել ազգային բոլոր արժեքներին, «լվացել» է ձեռքերը Արցախյան հիմնահարցից, արցախցիներից, Ալիևի ցուցումով Նոր Սահմանադրություն է «կարում», լռում Բաքվում ապօրինաբար բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների մասին, առաջարկում «փակել» արցախցի փախստակնների՝ օկուպացված հայրենիք վերադարձի հարցը, «կռիվ» է տալիս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ, բանտարկում է սրբազաններին, հալածում հոգևորականներին, հրաժարարվում Արարատը պետական խորհրդանշան համարելուց, կասկածի տակ դնում 1915 թ․ մեկուկես միլիոն հայերի դեմ օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը և պնդում, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը իրենց առաջնահերթությունը չէ:

Եվ ահա երեկ, Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ուղերձում, ապազգային սույն ղեկավարը պատմականորեն ու օրինաչափորեն ընդունված արարողակարգը ժխտելով և հերթական անգամ վիրավորելով համայն հայության ազգային ինքնասիրությունը, ցեղասպանություն եզրույթի փոխարեն հնչեցնում է «Մեծ Եղեռն» եզրույթը, կարծես խոսքը Հայաստանի ղեկավարինը չէ, այլ, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը, և, ասես, խոսքը հայ ժողովրդի եղերական անցյալի, հիշողության ու մխացող ցավի մասին չէ։

Եվ էլի, Փաշինյանի քայլը «հավուր պատշաճի» է ընդունվել Բաքվում, որտեղ լիաթոք հրճվում են՝ «ընտրությունների նախաշեմին Փաշինյանը կոտրում է հին Հայաստանը և «ցեղասպանության» փոխարեն օգտագործում «Մեծ Եղեռն» եզրույթը»։
«Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջին անգամ սկսել են օգտագործել «Մեծ եղեռն» («մեծ կոտորած») տերմինը՝ «ցեղասպանություն» բառի փոխարեն, այս իրադարձությունները նկարագրելու համար։ Ճիշտ է, այս որոշումը բավականին ռիսկային է, հատկապես հաշվի առնելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք շատ փորձագետներ համարում են երկրի համար ճակատագրական։

Այս համատեքստում «Հայոց ցեղասպանություն» տերմինի նման փոփոխությունը կարող է իշխող կուսակցությանը արժենալ իր քաղաքական աջակցության զգալի մասը։ Այնուամենայնիվ, երկրի ղեկավարությունը, կարծես, դիմում է այս ռիսկին՝ փորձելով մշակել ավելի ճկուն դիրքորոշում տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ»,-գրում է ադրբեջանցի իշխանամերձ քաղաքագետ Ֆահրի Ակիֆօղլուն։

Նրա խոսքով, «այս փոփոխությունները դեռևս աջակցություն չեն գտել ո՛չ փողոցային մակարդակում, ո՛չ էլ հանրային գիտակցության մեջ։ Հասարակության զգալի մասը շարունակում է պահպանել արմատապես հուզական դիրքորոշում, որը դրսևորվում է բողոքի ցույցերում և ցուցադրական գործողություններում»։

Հեղինակն անդրադարձել է նաև Երևանում թուրքական դրոշներ այրելուն և հեգնել․ «Ուշագրավն այն է, որ այս «հերոսները», քաջաբար վարվելով թուրքական դրոշի հետ, հավանաբար «հագնվել» էին թուրքական սպառողական ապրանքներով։ Այսպիսով, մենք ականատես ենք լինում երկու տեսակետների բախման․ մի կողմից՝ իշխանությունների փորձը՝ բարեփոխելու արտաքին քաղաքականությունը և պատմական հռետորաբանությունը, մյուս կողմից՝ դեռևս հասարակության համառ դիմադրությունը, որի համար ծանոթ խորհրդանիշները մնում են ազգային ինքնության մաս»։

Ադրբեջանցի փորձագետն իրավացի է․ հայ ժողովրդի համառ դիմադրությունն ու պայքարը իր ինքնության, պետականության ու հայկականության համար անկոտրում է, որքան էլ Բաքվի «սրտի» Փաշինյանը փորձի «կոտրել» դա։ Որովհետև ոչ մեկին չի հաջողվել ու չի հաջողվելու կոտրել Հայաստանը, հնագույն Հայաստանը, իսկ դրա համար, այո՛, ճակատագրական ամսաթիվ է հունիսի 7-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը, նույնիսկ, հանցագործության զոհերին է բաժանում յուրայինների և օտարների․ փաստաբան

Փաշինյանը, նույնիսկ, հանցագործության զոհերին է բաժանում յուրայինների և օտարների․ փաստաբան Sun, 26 Apr 2026 20:23:52 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով