Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Վիկտորյա Բոնյա․ ռուս բլոգեր, ով «ձեռնոց» է նետել Պուտինին

Վիկտորյա Բոնյա․ ռուս բլոգեր, ով «ձեռնոց» է նետել Պուտինին

Sat, 25 Apr 2026 16:30:12 +0400


Անցյալ շաբաթ ռուս հանրահայտ բլոգեր և «Դոմ-2»-ի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյայի տեսաուղերձը Ռուսաստանի նախագահին բառացիորեն պայթեցրեց համացանցը։

Այժմ ռուսները նրան անվանում են ճշմարտության պաշտպան և ակտիվորեն աջակցում են կանանց նկատմամբ ատելության դեմ պայքարում։

46-ամյա Բոնյան, որը բնակվում է Ռուսաստանից դուրս, բազմիցս կոչեր է արել բարձր մակարդակի իրադարձությունների վերաբերյալ։ «Միլիոնավոր մարդկանց մտքում եղածը ասելու» իր քաջության համար նրան սոցիալական ցանցերում անվանել են «մեր փիղ»։

Բոնյան ունի 13.6 միլիոն հետևորդ Ինստագրամում, և նա իր հսկայական ժողովրդականությունը ձեռք է բերել դեռևս Պուտինին ուղղված տեսաուղերձից և ռուս քարոզիչների դեմ պայքարից շատ առաջ։

Պատահական չէ, որ օրերս պրոկլեմյան քարոզիչ, հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նրան պոռնիկ էր անվանել, ինչի հետ կապված Բոնյային սատարել և ՌԴ ՔԿ էր դիմել հայտնի հաղորդավար Քսենյա Սոբչակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը կարողացել է Պուտինին զանգել չորրորդ կամ հինգերորդ փորձից. Новое дело

Փաշինյանը կարողացել է Պուտինին զանգել չորրորդ կամ հինգերորդ փորձից. Новое дело Thu, 06 Aug 2026 …